ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին, ժամը ՝15:30 –ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8 ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18 ամյա եղբարը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:
Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: