Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանությունը շտապօգնության կայանից հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դաշտում ծառից մարդ կա կախված։
Ոստիկանները դեպք վայր են մեկնել եւ պարզել, որ Այգեվանի 22-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել։
Նրան գտել են գյուղում՝ իրենց պատկանող ծիրանի այգում, ծիրանի ծառից կախված։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից:
Երիտասարդի դին գտել են ընտանիքի անդամները: Տարածքում կայանված է եղել նրա մեքենան։
Ինքնասպան եղած երիտասարդը մանկահասակ երկու երեխաների հայր էր։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։