Shamshyan.com-ը գրում է. 

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տևական ժամանակ է՝ Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմի 67 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, իսկ նշված հատվածից կասկածելի հոտ է գալիս:

Նշված վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված տան բակում՝ որպես ամառային խոհանոց և խորդանոց օգտագործվող տարածքում, հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 62-ամյա Հայկ Բ.-ն է, ով բնակվելիս է եղել կնոջ հետ և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օրեր առաջ նրա և կնոջ միջև ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և կինը հեռացել է տանից, իսկ այսօր ամուսնուն փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են կախված: