Հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 22։20-ի սահմանում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից ժամը 21:30-ի սահմանում, այն բանից հետո, երբ քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալու ժամանակ մայրը նրան նկատել է տան դռան փականից այդ թելով կախված վիճակում, կտրելով թելը ահազանգել է «Շտապօգնություն»: Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր ն նախապատրաստվում։