Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ժամը 05:15-ի սահմանում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված:
Դատաբժշկի նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր: Աղբյուրը հայտնում է, որ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել․ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»: