shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ, փրկարարները դուրս բերեցին երիտասարդի դին և մեկ ժամից ավելի է սպասում են, մինչև կժամանի դի տեղափոխող բրիգադը: Ֆլոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Հարություն Խեդոյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ երիտասարդ տղան Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արթուր Հարությունյանն էր: Փաստի առթիվ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վաչության Մատոցի քննչական բաժնում, քննիչ Հ. Խեդոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զննությամբ, ինքնասպանություն գործած երիտասարդի գրպանում հայտնաբեվեց երկտող, որտեղ գրված էր. «Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ»: Քննիչի կողմից նշանակվել է նաև ձեռագրաբանական փորձաքննություն: