Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։

 

Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են անձնագիր և երկտող, որտեղ գրված է.

 

«Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, իսկ հիմա ի վիճակի չեմ ապրել, Համբարձումյան Գեորգի 31.01.2017»։

 

Քննիչի որոշմամբ նշված երկտողն առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի ինքնությունը և արդյո՞ք հայտնաբերված անձնագիրը պատկանում է նրան։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում