Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր Երևանի Դավիթաշեն կամրջի տակ կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, փրկարար ջոկատի խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կամրջի տակ՝ ծառից կախված հայտնաբերվել է Վ. Ա.-ի (ծնվ. 1988թ.) դին:
Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Ըստ shamshyan.com-ի՝ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է «Կներեք ամեն ինչի համար, Պապ ջան շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի: Մեր սաղ անհաջողությունը ես էի, Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. Չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»: