Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոմեքենաների վրա կախված լարերը հեռացրել:
Մինչ քննչական խումբը աշխատում էր, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանը տաք հետքերով պարզել է մահացածի ինքնությունը, որը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն: