SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի 34/1 հասցեում՝ թիվ 15 դպրոցի հարևանությամբ, գազախողովակից դի կա կախված:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Խաչատրյանն էր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել: