Ոստիկանները Օմսկի տարածաշրջանում գտել են 16-ամյա տղայի՝ կախված վիճակում:

 

Ինչես հայտնել են ոստիկանությունից, երիտասարդը զանգահարել է ծնողներին և ասել, որ գտնվում է իրենց առանձնատանը և սպասում նրանց գալուն: Երբ տղայի մայրը և խորթ հայրը հասել են առանձնատուն, գտել են տղային՝ կախված վիճակում:

 

Ըստ նախնական տվյալների, տղան ինքնասպանություն է գործել:

 

Ինչպես փոխանցում է Ինտերֆասքը, այժմ կատարվում է հետաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար: