Հայաստանի ԱԻՆ-ում դեկտեմբերի 22-ին, ժամը 12.59 -ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել 49-ամյա Շ. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: