Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը լուրջ հարված կհասցնի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

 

«Մենք Թուրքիային հստակ հասկացրել ենք, թե ինչպիսին կլինեն հետևանքները C-400 համակարգերը ձեռք բերելու դեպքում: Մենք օրենքին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է նա Սենատում կայացած լսումների ընթացքում:

 

Նա հավելել է՝ եթե գործարքն այնուամենայնիվ կայանա, Անկարայի և Վաշինգտոնի միջև նախկին հարաբերությունները դժվար կլինի վերականգնել: