ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր կսահմանվեն Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սամանում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը:
Ըստ հիմնավորման, նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ «աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1»: