Պետությունը դատավորներին բնակարանի վարձի փոխհատուցում կտա:
Նախագծի համաձայն՝ իր բնակավայրից դուրս դատավոր նշանակված անձը Երեւանում կստանա 100 հազար ՀՀ դրամ, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70 000 դրամ:
Կառավարության նիստում նախագիծը զեկուցելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախագծի համաձայն՝ բնակվարձի գումարը փոխհատուցվում է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված՝ դատավորի դիմումի հիման վրա: Որոշումը, եթե ընդունվի, ապա օրենքը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից: