«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ մեր թերթի խմբագրություն էին ահազանգել ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի աշխատակիցները և դժգոհում էին, որ ԲԿ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի կողմից կատարվող չարաշահումները անցնում են ամեն չափ ու սահման:
Նրանց խոսքով' կենտրոնում գործող լաբորատորիային հրահանգավորված է չկատարել որոշ հետազոտություններ, թեև դա տեղի լաբորատոր պայմաններում հնարավոր է: Փոխարենը հիվանդին ուղղորդում են կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի սեփականությունը համարվող «Sirius» լաբորատորիա, որտեղ կատարվում են բժշկի կողմից նշանակված լաբորատոր հետազոտությունները, բայց այս անգամ վճարովի հիմունքներով: Լաբորատորիայի եկամուտն ապահովելու համար բժիշկները հիվանդին նշանակում են ֆերեզ' արյան մաքրում, որը բավական թանկ արժե: Նշանակվում են նաև այնպիսի լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին: Ըստ ԲԿ-ի աշխատակիցների' «Sirius»-ը համագործակցում է նաև Հանրապետական հիվանդանոցի հետ, որի բժիշկները ևս հիվանդներին «գործուղում են» առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի սեփական բիզնես համարվող լաբորատորիա' հետագայում իրենց մասնաբաժինը ստանալու պայմանով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: