ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը։ Ուղիղ հեռարձաման ընթացքում  Սաշիկ Սարգսյանի տան բակում նկատելի են քաղաքապետարանի պետական միջոցներով գնված նստարաններից։ Թե ինչպես են այդ նստարանները հայտնվել նրա տանը, ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց պարզել՝ կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց, որ  եթե բազմաբնակարան շենքի մասին է խոսքը, ապա դա քաղաքապետարանն է տրամադրում։

«Նա կարող էր ազատ ձեռք բերել։ Կազմակերպությունը հայաստանյան կազմակերպություն է, որը հաղթել է մրցույթում և Երևան գրվածքով նստարաններ է պատրաստում։ Այն ոչ միայն քաղաքապետարանի հետ է աշխատում, այլ որպես մասնավոր ընկերություն՝ ցանկացած տիպի  նստարաններ է պատրասստում, և ոչ միայն նստարաններ։  Իսկ քաղաքապետարանի կողմից այդ նստարանները տեղադրվում են Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնք ընդհանուր օգտագործման են՝ այգիներ, բակեր, պուրակներ»,-ասաց Գևորգյանը։Մեկ այլ ուշագրավ  դրվագ ևս չվրիպեց ԼՈւՐԵՐ․com-ի տեսադաշտից։ Դա Ալեքսանդր Սարգսյանի տան ոսկեզօծ վերելակն է որդու անունով, իսկ թե որն է անվանական վերելակ ունենալու դրդապատճառը, թերևս հոգեբանները կմեկնաբանեն։

https://lurer.com/disc/04-07-18/29253f7a0b5cbc35363d040353bae304.jpg