«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը, աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից:
Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը' Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Վերջինս արձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, եւ չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրի: Դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակությամբ արդարադատություն իրականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում