Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, սակայն այս մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել: Ըստ տեղեկությունների՝ քաղաքապետի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա ժամերին:
Տարոն Մարգարյանը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել աշխատակազմի հետ՝ իր հրաժարականի մասին հայտնելու նպատակով։ 14։30-ին կայացած նիստի ավարտից հետո մասնակիցները դահլիճից դուրս եկան սրտնեղած, կանանց մի մասը՝ արտասվելով։
Ի դեպ, քիչ առաջ քաղաքապետարանից լացակումած դուրս եկավ նաև Տարոն Մարգարյանի մասին գիտական աշխատանք գրած Աննա Ասատրյանը, սակայն լրագրողները չկարողացան նրան հարցեր ուղղել. նա արագ հեռացավ:
Ըստ երևույթին՝ քաղաքապետի հրաժարականի լուրը սրտի խորը կսկիծով են ընդունել։