«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչությասն պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:
Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, եւ սպառնացել են, թե խմբերով դիմումներ կգրեն եւ կհեռանան:
Հրաչյա Ռոստոմյանը բողոքի ալիքի ներքո ստիպված է եղել նշանակումից մեկ օր հետո ազատել նրան, եւ մինչ օրս վարչությունը պետ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում