«Հրապարակ» թերթը գրում է․
Երեւանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Նրանից պահանջել են, որ օր առաջ աշխատանքից ազատի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին, որը նախկին ՀՀԿ-ական է, Սերժ Սարգսյանի, այժմ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետի եղբոր կինը, սակայն Մարությանը հապաղում է, իսկ վարչության պետը վստահ է, որ մնալու է։