«Մարդն իր գործով է զբաղվում, ինչ եք ուզում». Քերոբյանը՝ Հայկ Մարությանի ներկայացման տոմս չի գնել
Մարդն իր գործով է զբաղվում, ինչ եք ուզում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մոնո-ներկայացում է բեմադրել՝ «Քաղաքապետը»:
«Ինքն իր ամբողջ մասնագիտական գործունեությունն այդտեղ է անցկացրել»,-ասաց նա:
Հարցին, թե նա գնել է ներկայացման տոմս, Քերոբյանը պատասխանեց. «Ոչ, ես ներկայացումը դիտելու համար տոմս չեմ գնել»: