Երևանի ավագանու ընտրությունների նախընրական քարոզարշավի մեկնարկը առանց զավեշտների չստացվեց։ Բանն այն է, որ Տիգրան Ավինյանն ու թիմը այնքան են տարված ամեն գնով քաղաքական աչոկներ հավաքելու մոլուցքով, որ այդ ճանապարհին փաստորեն կանգ չեն առել անգամ բացահայտ կեղծիքների գնալուց։
 
Դիցուք` ՔՊ վարչության ղեկավարի տեղակալը իրենց ֆեյսբուքյան էջում տարածել է մի տեսանյութ, որտեղ անփառունակ ֆոտոշոփի և կրեատիվ մտքի ակնհայտ դեֆիցիտի արդյունքում պարզապես «կտրել» են նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և տեղը տեղադրել Տիգրան Ավինյանին։ Որտեղ էլ որ ֆոտոշոփի արքաների տաղանդն ու ունակությունները չեն հերիքել` թողել են դատարկ։ Ահա տեսանյութի բնօրինակը:
 
 
Ահա՝ ՔՊ-ի կողմից տարածվող կեղծ տեսանյութը
 
 
Возможно, это изображение 6 человек, отдел новостей и текст
Возможно, это изображение 5 человек и текст
 
Հասկանալի է իհարկե, որ Տիգրան Ավինյանի համար ավտոբուսային պարկի թարմացումը դարձել է փիառվելու միակ ռեալ թեման, սակայն, ակնհայտ է որ նա այդ ծրագրի հետ այնքան կապ ունի, որքան իր թիմը` արդար մրցակցության։ Գաղտնիք չէ, որ տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագիրը մշակվել, հաստատվել է, բոլոր պայմանագրերը կնքվել են նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, ում աշխատանքի արդյունքները փաստացի հանգիստ չեն տալիս Տիգրան Ավինյանին և վերջինս դրանք իրեն վերագրելու ցանկությամբ տոգորված անգամ նման մանր շուստռիության է դիմել։ Դա, անշուշտ, լուրջ և կայացած քաղաքական գործիչներին բնորոշ վարքագիծ չէ և այլ կերպ քան «ժուլիկություն» պարզապես չես անվանի:
 
Ստացվում է, որ մշտապես կեղծիքների դեմ պայքարելու մասին խոսող ՔՊ-ն, տվյալ դեպքում Տիգրան Ավինյանն ու իր թիմը ընտրությունները դեռ չսկսած արդեն իսկ գնացել են կեղծիքի։ Սակայն, այնքան անտաղանդ են դա արել, որ բռնվել են։ Ընդհանրապես, այս ամենից հետո տպավորություն է ստեղծվում, որ Տիգրան Ավինյանը ստանձնել է Հայկ Մարությանի նախընտրական շտաբի պետի պարտականությունները, քանի որ ավելի լավ PR նախկին քաղաքապետի համար անգամ դժվար է պատկերացնել...