Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների հիման վրա ՀՀ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որի ընթացքում քաղաքապետը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է կատարել՝ մատնանշելով այս իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները և հայտնելով, որ աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից՝ ֆեյսբուքյան քոմենթի համար այս կամ այն աշխատակցին պաշտոնից ազատելու համար կամ իրենց մերձավորների համար արտոնություններ տրամադրելու խնդրանքով։