«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Ժամանակ»-ի տեղեկություններով' այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է, նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի համար:

 

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ' Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից: Ըստ մեր տեղեկությունների' փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում ստեղծված իրավիճակի համար պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ' Մարտի 1-ի գործով հարցաքննվելու: Ավելի ուշ պարզվել էր, որ նա գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: