Ռոբերտ Քոչարյանը ևս կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին: ParaTV-ին այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես կոչ եմ անում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գա Ազատությա հրապարակ ցույց տա իր ըմբոստ կեցվածքը։ Մենք բոլորս միասին ցույց տանք մեր հավաքական կամքը, ես կոչ եմ անում բոլորին գան, որ միասին ցույց տանք, որ հայ ժողովուրդն իրականում այդ դիմադրության ձևավորման ուղղությամբ կարող է աշխատել և ունի այդ հավաքական կամքը»,-ասաց Օհանյանը։