ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Իրազեկման աշխատանքները բխում են դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնելու կարգով սահմանված պահանջների կիրարկման ընթացքում առաջացող խնդիրների վերհանման, դրանցով պայմանավորված հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու, բացատրական աշխատանքներ կատարելու, մեթոդական աջակցություն տրամադրելու դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրավունքներից։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայցում է աջակցություն կատարվող աշխատանքներին։