Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկայացվեց: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին:

Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ մինչև հաջորդ դատական նիստը պետք է 2-րդ նախագահը պատշաճ ծանուցվի նիստի մասին:

 

«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,- նշեց Սահակյանը: