Այս պահին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է  Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան: Տեսանյութը՝ 24news.am-ի։