«Դատարանի նախագահից պատասխան դեռևս չեմ ստացել, եթե պատասխանում տեսնենք, որ կա ինքնաբացարկի ռեալ խնդիր՝ կբարձրաձայնենք այդ խնդիրը և եթե հիմքեր չլինեն ինքնաբացարկ հայտնելու, կամ եթե ինքնաբացարկ հայտնենք և ինքնաբացարկի մասին պատասխանը ստանանք այսօր, ապա կշարունակվի գործի քննությունը: Մենք ամեն դեպքում կպնդենք, որ միջնորդությունները իրար չմիացնեն, որովհետև դրանք երկու տարբեր միջնորդություններ են, նույնսիսկ տարբեր մեղադրանքների են վերաբերվում, երկու տարբեր ժամանակահատվածների են վերաբերվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան Հայկ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ընտանիքի և անձամբ իր միջև առկա որոշակի ընկերական կապը։
Տեսանյութը՝ 24news.am-ի։