«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, ով վերջերս էր անդամագրվել կուսակցությանը, որոշ տեղեկությունների համաձայն, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Չեխիայի Հանրապետության քաղաքացի է։ Ի դեպ, Հայկ Մարությանը տարածված ինֆորմացիայի վերաբերյալ պարզաբանում չի տվել, ինչը, բնականաբար, նրա օգտին չի խոսում:

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

 

2. Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Հետևաբար, ՔՊ-ն կամ Հայկ Մարությանը պետք է պարզաբանումներով հանդես գան, քանի որ պետական խողովակներով անձի երկքաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը ժամանակատար է և, որպես կանոն, այն չի ստուգվում:

Ստացվում է՝ օրենքի պահանջը կա, բայց չկա կիրառելու հնարավոր արդյունավետ մեթոդներ, ինչը կարող է հանգեցնել անձի կողմից օրենքի շրջանցմանը:

Հեղափոխության միջոցով իշխանության եկած քաղաքական ուժի համար, այն էլ սկզբնական շրջանում, սա լրջագույն բացթողում կարող է լինել: