Այսօր Կառավարության նիստից առաջ ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Սորոսի հիմնադրամի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հետ արյունակցական կապ ունի։
«Այո՛, Խաչատրյան Դավիթն իմ հարազատ եղբայրն է, բայց մնացածը, ինչ գրվում է, հիմարություններ են, որոնք չեմ մեկնաբանում»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում ՀՔԾ նորանշանակ պետի ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահի կապի մասին' շեշտադրումներով, որ այսպիսով Սորոսի հիմնադրամն ազդեցություն ունի ՀՀ-ում կատարվող գործընթացների վրա: