Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:
Նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատածում այս պահին հարաբերական անդորր է»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նաև հավաստիացրեց, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է: