ԼՈւՐԵՐ.com
-ի տեղեկություններով՝ երեկ` ուշ գիշերին, Սերժ Սարգսյանը հրատապ կերպով ՀՀԿ-ի առանցքային անդամների հետ փակ, գաղտնի հանդիպում է ունեցել:

Թեման` Արմեն Գևորգյանի մեղադրանքն է եղել: Կուսակցությունը քննարկել է հարցի հետագա ընթացքը, Սարգսյանը ցուցումներ է տվել կուսակիցներին:

 

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև Արմեն Գևորգյանին։ Նա մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Մեղադրանքի հիմքում դրվել է «Վիքիլիքսի» ամբողջությամբ հաստատված հրապարակումը, որ 2008-ին, երբ բողոքարկվել են ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել Վալերի Պողոսյանի եղբոր միջոցով Արմեն Գևորգյանի կողմից: