Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի մոտ օգոստոսի 6-ին ժամը' 05:30-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել:

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է 1990 թ. ծնված Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: