«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։
Մենք փորձեցինք այս լուրը ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն այնտեղից մեզ պատասխանեցին, որ ոստիկանությունը նման անուն-ազգանունով մարդու չի ձերբակալել, գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել։
ԱԱԾ լրատվականից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ԱԱԾ խոսնակն անհասանելի է։