ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգն ուռճացված է։ «Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք»,- կառավարության նիստում ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ իրենք այնպիսի ծախսերի են հանդիպում, որ չեն կարողանում հավասարակշռված արձագանքել դրան։

 

«Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր այդպիսի խնդիր դրված չէ: