ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում գոյություն ունի "Mtn Peaks Therapy Llamas & Alpacas" արտասովոր բուժական կենտրոն: Դրա անվանումն անմիջապես վկայում Է, թե ինչն Է այստեղ արտասովոր՝ լամաները եւ ալպակաները:


Այդ փափկամազ եւ հաճելի արարածներին տանում են ծերանոցներ, սահմանափակ հնարավորություններով անձանց համար հատուկ դպրոցներ, վերականգնողական կենտրոններ եւ շատ այլ վայրեր: Այդ կերպ դրանց հետ կարող են շփվել բոլորը՝ մեծից փոքր:


Տեսանյութում երեւում Է, թե ինչպես են մարդիկ համբուրում լամաներին, իսկ լամաները համբուրում են մարդկանաց եւ գգվում նրանց: Երեխաները խաղում են կենդանիների հետ, մեծերը կերակրում են դրանց եւ շոյում: Եվ իրոք, կարո՞ղ Է արդյոք ավելի լավ բուժում գոյություն ունենալ: