Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված «Փյունիկ» հիմնադրամը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՍիվիլՆեթի ձեռքի տակ հայտնված տվյալների համաձայն՝ հիմնադրամի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու հատկանիշներով։

Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է, որին անդրադարձել էր«Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Փյունիկ» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և նրան կտավ նվիրելու մասին, ապա ստիպված էր եղել ջնջել այն։

 

Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում