ԱՄՆ-ից ժամանած «Unison Duet Music Production» երաժշտական խմբի անդամները «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր»  բարեգործական ծրագրի շրջանակներում օգոտոսի14-ին այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի երաժշտական դպրոց։
 
Unison Duet-ը հագեցած օր է պարգևել երեխաներին նրանց համերգային օր նվիրելով՝  քանոնի, դուդուկի, դաշնամուրի նվագակցությամբ, որի ժամանակ հնչել են նաև Unison Duet-ի երաժշտական կատարումներից։
 
Ծրագրի նպատակը՝ Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցում ջութակի դասարան բացելն է, որի համար Դուետը բարեգործական համերգ էր կազմակերպել Երևանում։
 
Աչաջուրի ջութակի դասարանը կունենա 14 աշակերտ։ Դպրոցին ծրագիրը համերգից ստացված հասույթով տրամադրել է 10 ջութակ, դաշնամուրի և ջութակի համար երաժշտական գրականություն, երաժշտական այլ պարագաներ, ինչպես նաև վճարել է 10 աշակերտի և ուսուցչի վարձավճարը՝ մինչև հունվար ամիս։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Unison Duet Music Production» համահիմնադիր, դաշնակահար Շուշան Հակոբյանը։
 
««Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» բարեգործական ծրագիրը պլանավորել էր ջութակի դասարանում մինչև 10 երեխա, բայց ստավեց՝ 14։ Այժմ փորձում ենք մնացած գործիքները տրամադրել։ Նշենք, որ վարձավճարները մինչև հունվար ենք վճարել, քանի որ գյուղապետը խոստացել է հունվարից վարձավճարն իր վրա վերցնել։ Ունենք ծրագիր՝ թարգմանել Դուետի ջութակահար Ռուբեն Աղիյանի գրված դասագիրքը և այդ ծրագրով մենք կկարողանանք երեխաներին դասավանդել, որը ներառում նաև սոլֆեջո առարկան։ Դրա համար ստացել ենք Մշակույթի նախարարության աջակցությունը»,-հավելեց Հակոբյանը։ 
 
Նշենք, որ «Unison Duet Music Production» արդեն երրորդ բարեգործական ծրագիրն է իրականացնում։