Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ համակցված (հիբրիդային) ձևաչափով:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի 2022 թ. հուլիսին. այն նախատեսված է միայն մշակութային խմբակների մանկավարժների և մշակութաբանական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. հուլիս-օգոստոս ամիսներին:
Վերապատրաստումն ընթանալու է ըստ դպրոցների տեսակների և դասավանդվող առարկաների առանձնացված ուսումնական խմբերով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն սույն ժամանակացույցի.
Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի հետ, հեռախոս՝ +374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), Էլ. փոստ՝ [email protected]: