Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել  է Երևան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
 
Այս մասին հայտնել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:
 
«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է  Բալասանյանը: