Մենք հիմա գործ ունենք մեխի գլխի քաղաքականության հետ, երբ որ երկրի ղեկավարը ոչ թե զբաղվում է քաղաքկանությամբ, այլ զբաղվում է սեփական անօգնականությունը, սեփական քաղաքականության ձախողումները եւ անարդյունավետությունը արդարացնելով արտաքին պատճառներով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Եւ ոչ միայն արտաքին, որովհետեւ շատ ժամանակ պարզվում է, որ հայ ժողովրդի ԴՆԹ-ն էլ է մեղավոր մեր պրոբլեմների համար, արդեն դրան էլ հասավ գործը: Սա ձախողված ղեկավարի հոգեկերտվածք է, ամեն օր մեղքը բարդել մեկի վրա եւ դա աշխատում է: Մի օր կարող է լինել Թուրքիան, մի օր Ադֆրբեջանը, Ռուսաստանը կամ մեր գեներալիտետը, որը շատ կոռումպացված է, չգիտեմ,կամ երբ որ արդեն ոչ մի բան չի աշխատում մեր ազգի ԴՆԹ-ն կարող է մեղավոր դառնալ»,-ասաց նա' ընդգծելով, որ սա ամեն դեպքում աշխատում է:
Նրա խոսքով' մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է:
«Ստրատեգիականն հաշվարկի տեսակետից դա իհարկե, տարբերակ է, բայց դա պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է եւ չե կարծում, որ աշխատող տարբերակ է: Իհարկե, ռուսներն ունեն պատասխանատվություն, եւ չի էլ կարելի հերքել, որ իրենք իրենց պատասխանատվությունը արդյունավետ եւ մինչեւ վերջ չեն կատարում, եւ իսկապես թերանում են շատ հարցերում, որը ես կարծում եմ ուկրաինական պատերազմի հետ է նաեւ կապված: Այստեղ կա ստրատեգիական սխալ և ցինիկ հաշվարկ՝ Արցախի հարցում ոչինչ չենք կարող անել, պատասխանատվությունը բարդենք ռուսների վրա»,- ասաց նա:
Զուրաբյանը անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, որ 3 մլն հայությանը փրկում են 120 հազար ացախահայությանը զոհաբերելու հաշվին, ասաց, որ նրանք չեն հասկանում մի կարեւոր բան, որ այդ ցինիկ հաշվարկը սխալ է, որ 120 հազար հայի ոհաբերելով կարելի է փրկել 3 միլիոնին:
«Եթե ինչ-որ մի հավոր բան կատարվի Լեռնային Ղարաբաղում, Աստված չանի, եթե դա լինի ջարդերևի ձեւով կամ ճնշումների տակ թողնեն, հեռանան, դա շատ ծանր է նստելու հայոց պետականության, Հայաստանի Հնարապետության վրա, դա շատ ծանր տրավմա է լինելու, դա էապես խարխլելու է մարդկանց հավատը ՀՀ պետության նկատմամբ: Դա շատ սխալ հաշվարկ է, որ զոհողությունների գնով կարելի է մի բան փրկել ու դա շատ է տարբերվում նախկինում առաջարկված փոխզիջումներին»,- ասաց նա: