ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հրատապ կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիս-Խաչեն գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի (ծնված' 2011թ.) տեղափոխումը Հայաստան:
Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, երեխան ունի լուրջ այրվածքներ' մարմնի շուրջ 40 տոկոսը, որոնք ստացել է բենզինի հետ խաղալիս բռնկված կրակի հետևանքով: Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի ծնողները գերադասել են հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում: Երեխայի տեղափոխումը հնարավոր է եղել բացառապես շտապօգնության մեքենաներով, ինչը և կազմակերպվել է համատեղ ուժերով:
Երեխայի հետագա բուժումը կկազմակերպվի Երևանում' Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում: