Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ին՝ երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 19-ին' շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան' 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' 19-24 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա 2-3, 19-ին կնվազի 4-6 աստիճանով: