Միջուկային գործարք կնքելու Թեհրանի որոշումը կարող էր սխալ լինել, քանի որ ԱՄՆ-ն այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիվանդագին կախվածություն ունի: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Խոսելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնության գնալու Իրանի իշխանությունների պատրաստակամության մասին, Զարիֆն արձանագրել է. «Մենք կարծում էինք, թե ԱՄՆ-ն ըմբռնել է, որ, համենայն դեպս, երբ բանը վերաբերում է Իրանին, պատժամիջոցները տնտեսական դժվարություններ են ստեղծում, բայց ծրագրված արդյունքներին չեն բերում քաղաքականության ոլորտում,- հավելել է նա:- Եվ ես կարծում էի ամերիկացները յուրացրել են այդ դասը: Ցավոք, ես սխալվեցի»:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ը հիվանդություն ունի՝՝ պատժամիջոցների դիմելու հակումը»,- ասել է նա:
Իրանի ԱԳ նախարարին հարցրել են, թե Ռոուհանիի համար կարող է արդյոք օգտակար լինել Թրամփի հետ անձնական հանդիպումը: «Ժամանակին մեր կողմից ձեռք բերված առաջընթացը ետ շպրտվեց»,- նշել է նա: Զարիֆի խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունները «լակմուսի թուղթ էին՝ որոշելու՝ կարող ենք մենք արդյոք վստահել ԱՄՆ-ին, թե՝ ոչ»:
Նախարարի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Թրամփը պետք է ապացուցիչ, որ «հուսաելի գործընկեր է»: «Եթե մենք այժմ ժամանակ ծախսենք, եւ նա ստորագրի այլ համաձայնագիր…Որքան երկար այն կպահանվի: Մինչեւ այս վարչակազմի իշխանության գլուխ գտնվե՞լը»,- նշել է Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ ՏԱՍՍ-ը: