«Բայց արդյո՞ք ինքն է»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի լուսանկարի վերաբերյալ տարակուսանք հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Այդ լուսանկարը տեսել եմ, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել ԱԱԾ մեր գործընկերներին։ Իմ տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ ժամանակ չունի ծանոթանալու դրա վերաբերյալ մանրամասներին։