Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարց հնչեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ո՞ւմ թերությունն էր, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը կորավ ոստիկանության տեսադաշտից։
«Ես հիմա էլ եմ հայտարարում՝ շուտ, թե ուշ ինքը հայտնաբերվելու է։ Վստահեցնում եմ ձեզ, մոտավոր չեմ կարող ասել, հանգամանքներ կան, ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս դա հրապարակային մեկնաբանել»,-ասաց պարոն Օսիպյանը։
Նրա խոսքով՝ այս պահին համապատասխան աշխատանքներ են կատարվում, Ինտերպոլի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվում են որոնողական աշխատանքներ։ «Կարծում եմ՝ կտա իր դրական արդյունքը»,-ասաց ոստիկանապետը։
Հարցին՝ Նարեկ Սարգսյանի տեղը գիտե՞ն, Օսիպյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին․ «Իսկ կլինի՞ ես չասեմ, իրավիճակից ելնելով՝ չպատասխանեմ, լա՞վ»։