Օգոստոսի 29-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության ցանկություն ունեցող քաղաքական ուժերի համար վերջնաժամկետ է փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը:

Նշենք, որ  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է 11 քաղաքական ուժ: Ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերին և նրանց ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուների անունները:

 

«Քաղաքացիական պայմանագիր»-Հայկ Մարության

«Լույս» դաշինք («Լուսավոր Հայաստան և «Հանրապետություն» կուսակցություն) – Արտակ Զեյնալյան

ԲՀԿ – Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն»-Րաֆֆի Հովհաննիսյան

«Երկիր ծիրանի»-Զարուհի Փոստանջյան

ՀՅԴ – Միքայել Մանուկյան

«Ժողովրդավարական ուղի» - Մանուել Գասպարյան

ՀՀՇ – Արարատ Զուրաբյան

«Երևանի հանրություն» նախաձեռնություն – Անահիտ Թարխանյան

«Ռեֆորմիստներ» կուսակցություն - Արտակ Ավետյան