«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով՝ արտահերթ ընտրությունների հեռանկարը բավականին մշուշոտ է: Բանն այն է, որ վերջերս կրկին ջերմացած Ռոբերտ Քոչարյան – ՀՀԿ հարաբերությունները հանրապետականների համար նոր փրկօղակ են դարձել: Մասնավորապես, Քոչարյանը կոչ է արել ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորներին՝ անգամ սահմանադրական փոփոխությունների դեպքում թույլ չտալ խորհրդարանի լուծարումը, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ընտրել այլ վարչապետ, դիցուք՝ Քոչարյանին, ով ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ օրերի ընթացքում կթուլացնի փողոցի դժգոհությունները...
Թերևս պատահական չէր, որ օգոստոսի 17–ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր խորհրդարանի ինքնալուծարման սահմանադրական նոր նորմի մասին, ինչը հնարավորություն կտա խուսափել այդ հեռանկարից:
Պատահական չէին նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերը, թե Փաշինյանի հրաժարականի և, ըստ այդմ, խորհրդարանի ինքնալուծարման պատճառներ ու հիմքեր չի տեսնում և որ խորհրդարանը բնականոն աշխատում է: